Դիմորդի անկյուն

Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

"Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը" հիմնադրվել է 1990թ. ակադեմիկոս Ավետիք Մկրտչյանի կողմից, որը ՀՀ առաջին ոչ պետական բուհերից մեկն է և մինչև օրս իր առաջատար տեղն է զբաղեցնում ոչ պետական բուհերի շարքում:

"Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանն" իրականացնում է ուսումնական գործընթաց բակալավրիատի համար (ուսման տևողությունը` 4 տարի)` վեց հավատարմագրված մասնագիտությունների` "Իրավագիտություն", "Ֆինանսներ և վարկ՚", "Օտար լեզու", "Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա", "Հոգեբանություն", "Միջազգային հարաբերություններ" գծով:

Լրացում 1: Կրթությունը երկաստիճան է: Բոլոր մասնագիտությունների գծով գործում է մագիստրատուրա: Ուսման տևողությունը` 2 տարի: Բուհում գործում է նաև նախապատրաստական բաժին, որտեղ իրականացվում է դպրոցի ավարտական դասարանի աշակերտների համար կրթություն 4 առարկաների համար` հայոց լեզու, մաթեմատիկա, հայ ժողովրդի պատմություն, անգլերեն լեզու:
Բուհն ունի սեփական հարմարավետ շենք, տպարան, գրադարան, բուֆետ, մարզադահլիճ, համակարգչային լաբորատորիա: Բուհում տպագրվում է "Ուսանող" թերթը: Բուհում գործում է գիտական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն, մշակութային և սպորտային խմբակներ:

Ավետիք Թաթոսի Մկրտչյանը ծնվել է 1938թ.-ի սեպտեմբերի 10-ին, Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեների որակավորում: 1979թ. պաշտպանել է թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1993թ. ԵՎրոպայի տարածքի պետություններում ուսումնական դասընթացների, բարձրագույն կրթության և գիտական աստիճանների մասին դիպլոմների ճանաչման կոնվենցիայի համաձայն ստացել է ուսուցման դոկտորի կոչում: Այնուհետև, 1998թ. ընտրվել է Ռուսաստանի էկոլոգիայի ակադեմիայի ակադեմիկոս: Մինչև իր կյանքի վերջին օրը /29.08.2007/ աշխատել և ղեկավարել է իր հիմնադրած բուհում:

2008թ. սեպտեմբերի 10-ին, համալսարանում տեղի ունեցավ նրա ծննդյան 70-ամյակի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին հյուրեր նախարարությունից, երկար տարիների գործընկերներ, ուսանողներ և հարազատներ: Համալսարանի բակում կանգնեցվեց Ա.Թ.Մկրտչյանի կիսանդրին, իսկ համալսարանն անվանափոխվեց նրա անունով` "Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան":

Ամեն տարի լավագույն ուսանողները կպարգևատրվեն "Ավետիք Մկրտչյան" կրթաթոշակով, իսկ մանկավարժական և գիտական ոլորտում մեծ նվաճումներ ձեռք բերած դասախոսները` "Ավետիք Մկրտչյան" ոսկե մեդալով:

ՌԵԿՏՈՐ` Լ.Մկրտչյան
ԿԱՅՔ` http://www.mtih.am
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան Շահումյան 32/1
ՀԵՌԱԽՈՍ` +374-10-569161, +374-10-569163
Էլ. ՀԱՍՑԵ`[email protected]

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: