Դիմորդի անկյուն

Երևանի «Գալիք» համալսարան

Ոչ պետական ԲՈՒՀ

Հիմնադրվել է 1989 թ., արտոնագիր N 003 21.08.2001
Հավատարմագրվել է 02.08.2001 թ., պետական հավատարմագիր N 003

Հիմնադիր՝ Ֆրունզե Արմենակի Խառատյան, պրոֆեսոր

Ռեկտոր՝ Ֆրունզե Արմենակի Խառատյան, պրոֆեսոր

Պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկված են 1 ակադեմիկոս, 17 պրոֆեսոր, 49 դոցենտ

Ուսուցման ձևը՝ Ցերեկային, բակալավրիատ, մագիստրատուրա, հեռակա, անհատական ժամանակակարգով (քառամյա, հնգամյա)

Շրջանավարտներին տրվում է հավատարմագրված բուհի պետական դիպլոմ

Կրթական բազա՝ 10-ամյա, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն

Վարձի զեղչեր և արտոնություններ են սահմանված երկկողմանի ծնողազուրկ, ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Արտոնություններից օգտվում են նաև ուսման առաջավոր, համալսարանի հասարակական աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցող ուսանողները:

Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ պետական բուհերից հնագույնը "Գալիք" համալսարանն է: Այն հիմնադրվել է 1989 թվականին "Կոոպերատիվի մասին" օրենքի հիման վրա:

Համալսարանում մասնագիտություն ստացած շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ աշխատում է հանրապետության իրավապահ մարմիններում, բանկային, ֆինանսական կազմակերպություններում, զանգվածային լրատվության միջոցներում, հանրապետությունում գործող տարբեր միջազգային կազմակերպություններում։

Բուհում դասավանդում են հանրապետությունում ճանաչում ունեցող բարձրորակ գիտական և մանկավարժական կադրեր։ Բոլոր ֆակուլտետներում իրականացվում է օտար լեզուների խորացված ուսուցում, երկրորդ օտար լեզուն ուսանելու հնարավորություն։

Համալսարանի ուսանողների տրամադրության տակ են մասնագիտական հարուստ գրադարանը, առարկայական կաբինետները, շուրջօրյա ինտերնետը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայով ապահովված կաբինետներ, գործում է ինտերնետային կապը։

Ուսանողների ուժերով հրատարակվում է "Գալիք" բազմատիրաժ թերթը։

Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան կազմակերպվում է ՀՀ իրավապահ մարմիններում, բանկային և այլ ֆինանսական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցների խմբագրություններում:


ՌԵԿՏՈՐ` Հենրիկ Սարգսյան
ՀԱՍՑԵ` Ք.Երևան, Մովսես Խորենացու փող., 26ա շենք
ՀԵՌԱԽՈՍ` (+37410) 52-63-01
ՖԱՔՍ` (+374 10) 59 70 08
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected]
ԿԱՅՔ` http://galick.do.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: