Դիմորդի անկյուն

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականին: Այն կազմված է գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի, կերպարվեստի պատմության և տեսության, տեքստիլ և թեթև արդյունաբերական արտադրանքի գեղարվեստական նախագծման և կիրառական զարդարվեստի բաժիններից: Մասնաճյուղի առաջին տնօրենն եղել է մասնաճյուղի հիմնադիրներից՝ պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը:
2017թ. ապրիլի 13-ի N474-Ն որոշման << Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է՝ << Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա>> հիմնադրամի Գյումրու ստորաբաժանում:
2017թ. սեպտեմբերի 1-ի ՀԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի հրամանով ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման ղեկավար է նշանակվել՝ գեղանկարիչ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյանը:
26/08/2019թ․ ՀԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հրամանով, մասնաճյուղի տնօրեն է նշանակվել՝ Վահագն Ղուկասյանը․
2019 թվականին ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանումը ըստ կանոնադրության վերանվանվում է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի․

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն՝ Վ․ Ղուկասյան
ՀԱՍՑԵ`Գյումրի Անկախության հրպ., 1 շենք, 3-րդ հարկ
ՀԵՌ.` (+374 312) 5-65-56
ԷԼ. ՓՈՍՏ: [email protected]
ԿԱՅՔ՝ https://hgpa-gyumri.blogspot.com/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: