Դիմորդի անկյուն

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Պետական ԲՈՒՀ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հիմնադրվել է 1935թ.: Համալսարանը պատրաստել է շուրջ 30 000 մասնագետ՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի, հոգեբանության, պատմության, քաղաքագիտության, երկրագիտության, եվրոպագիտության և այլ մասնագիտությունների գծով:

Բոլոնիայի հռչակագրի դրույթներին համապատասխան` ԵրՊԼՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան, իսկ 2006 թվականից` նաև կրեդիտային համակարգ:

Համալսարանի աշխատակիցները նոր սերնդի բազմաթիվ դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների հեղինակներ են: Բուհում ստեղծվել է ՀՀ-ի և արտերկրի կրթական ու գիտահետազոտական գործընթացների փորձի փոխանակման, ուսումնասիրման համակարգ, իսկ արտասահմանցի ուսանողների համար պատրաստված են ուսումնական ծրագրեր:

Արդեն նորացվել և կատարելագործվել են մասնագիտական կրթության բովանդակությունը, ներմուծվել են այլընտրանքային, կամընտրական և նորարարական դասընթացներ, ներդրվել են գիտելիքների վերահսկման համակարգչային (էլեկտրոնային) և հեռակառավարման համակարգեր:

Համալսարանն ունի 4 ֆակուլտետ: ԲՊՀ-ն այժմ պատրաստում է լեզվաբանության, մանկավարժության, բանասիրության, քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային լրագրության, միջազգային տուրիզմի, հոգեբանության, թարգմանչական գործի, սերվիսի, հանրային կառավարման, եվրոպագիտության, տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների ոլորտների մասնագետներ:

Համալսարանում գործում են բազմաթիվ ուսանողական ինտելեկտուալ, նկարչական և հումորային խմբակներ, թատրոններ, ուսանողական գիտական ընկերություն, ուսանողական ամսաթերթեր և այլ հանձնաժողովներ:

Շարունակական բնույթ է կրում համագործակցությունը Եվրամիության, Եվրախորհրդի և ԱՊՀ լեզվական և լեզվամշակությային քաղաքականությունը մշակող կառույցների հետ: Միջազգային կապերի ամրապնդումը ինչպես արտերկրում մասնագետների վերապատրաստման, այնպես էլ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում:

21.02.2020 - Համալսարանը վերակազմավորվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի։

ՌԵԿՏՈՐ` Կ.Հարությունյան
ՀԱՍՑԵ` Երևան, Թումանյան 42
ՀԵՌԱԽՈՍ` (+374 11) 300150
ՖԱՔՍ` 010-58-55-54
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected], [email protected]
ԿԱՅՔ` www.brusov.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: