Դիմորդի անկյուն

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Պետական բուհ

1922թ. նոյեմբերի 7-ին հիմնադրվել է Մանկավարժական ինստիտուտը, որը 1948թ.-ից կոչվել է մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունով:

Հիմնադրման առաջին տարում ինստիտուտն ուներ 3 ֆակուլտետ, մի քանի տասնյակ ուսանողներ և դասախոսներ:

1923թ. բուհը տվել է եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:
Հետագա տարիներին ինստիտուտը մի քանի անգամ միացվել է համալսարանին, առանձնացվել, վերակառուցվել, ենթարկվել բովանդակային փոփոխությունների:

1932-33 ուստարում ինստիտուտն ուներ 5 ֆակուլտետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին բացվեցին նոր ֆակուլտետներ, հեռակա և երեկոյան բաժիններ:

1944-45 ուստարում վերաբացվեց բնագիտական ֆակուլտետը:

1946-47 ուստարում ինստիտուտի վեց ֆակուլտետներում սովորում էր 1034 ուսանող:

1948-49 ուստարում կրթօջախում բացվեց նոր` հոգեբանության-տրամաբանության ֆակուլտետը, որը գործեց մինչև 1955-56 ուստարին:

1956թ. ինստիտուտում ստեղծվեցին նոր բաժիններ, վերակառուցվեց հոգեբանության ֆակուլտետը, հիմնադրվեց մանկավարժության ֆակուլտետը` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, ստեղծվեցին փայտամշակման, մետաղամշակման արհեստանոցներ և ավտոմեքենաների ու գյուղգործիքների լաբորատորիա:

1957թ. բուհին կից ստեղծվեց հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:

Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։

Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 10.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։

Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար։

ՌԵԿՏՈՐ` Ռուբեն Միրզախանյան
ՀԱՍՑԵ` Տիգրան Մեծի 17
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 59 70 49
ՖԱՔՍ` (+374 10) 59 70 08
ԷԼ.ՀԱՍՑԵ`[email protected]
ԿԱՅՔ` www.aspu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: