Հայկական Լեռնային Ակումբ
Մեր մասին

Սիրելի աշակերտներ,

<<Հայկական Լեռնային Ակումբի>> էջում սիրով կծանոթացնենք Ձեզ լեռնագնացության ձևերի հետ։ Կփորձենք ներկայացնել դրանք հնարավորինս մանրամասն, կպատասխանենք ձեր բոլոր հարցերին և ինչու չէ՝ ձեզ համար կբացենք դռները դեպի լեռներ։ Մենք կլինենք համբերատար ուսուցիչ ու հուսալի ուղեկցող Ձեր կողքին երբ կանեք առաջին քայլերը։

<<Հայկական Լեռնային Ակումբը>> հիմնադրվել է 2013 թվայկանին։ Մեր առաքելությունն է Հայաստանում զարգացնել լեռնագնացության ձևերը, ստեղծել երիտասարդությանը բնության հետ ներդաշնակ կապելու ամուր մշակույթ, ինչպես աշխարհի շատ երկրներում։

Մեր կազմակերպությունն անդամակցում է երկու միջազգային խոշոր կարռույցներին՝ UIAA (International Climbing and Mountaineering Federation) և IFSC (International Federation of Sport Climbing)։ 


Ներածություն

Լեռնագնացությունը ձևավորվեց 19-րդ դարի ընթացքում և սկսեց արագ ու անհավատալի տեմպերով զարգացում ապրել։ Շուտով, լեռնագնացության մեջ կիրառվող տարբեր հնարքներն առանձնացան որպես ինքնուրույն ձևեր՝ միևնույն ժամանակ իրենց գործնական դերը պահպանելով լեռնագնացության մեջ (ժայռամագլցում, սառցամագլցում)։

Իսկ հիմա եկեք ծանոթանանք լեռնագնացության հիմնական ձևերին․ 

  • Լեռնագնացություն ինչպես վերը նշեցինք, սա մայր ճյուղն է, որից առանձնացել են հաջորդները։
  • Ժայռամագլցումայստեղ կիրառվում են նույն հնարքները ինչ լեռնագնացության ժամանակ ժայռերով մագլցելիս։ Տարբերությունը միայն նրանում է, որ լեռնագնացության դեպքում ժայռը մագլցում են լեռան գագաթ բարձրանալու համար, իսկ ժայռամագլցամն դեպքում ուղղակի մագլցում են ժայռային գոյացությունը, անկախ նրանից այդ ժայռը կլինի լեռներում, կիրճերում, հարթավայրերում և այլն։
  • Սառցամագլցում. որպես առանձին ձև սառցամագլցում անում են հիմնականում սառած ջրվեժների վրա (water ice - WI), կամ ուղղահայաց կտրված սառցադաշտերի վրա (alpine ice - AI). Մագլցման ուղու վրա երբեմն սառույցները ընդհատվում են ՝ մերկացնելով ժայռերը, որոնք հարկ է լինում մագլցել սառցամագլցման գործիքնրով։ Նման մագլցումը կոչվում է միքստ մագլցում (mixt climbing).
  • Դահուկային լեռնագնացություն ընդհանրություն ունի լեռնադահուկային սպորտաձևի հետ, այն տարբերությամբ, որ լեռնադահուկային սպորտաձևը կազմակերպվում է լեռնադահուկային համալիրներում, որտեղ դահուկորդները լեռան գագաթ են բարձրանում ճոպանուղիներով և սահում են ներքև հիմնականում պատրաստված սահուղիներով։ Ի տարբերություն սրան՝ դահուկային լեռնագնացությունն անում են լեռներում՝ վայրի բնության մեջ որտեղ չկան ոչ ճոպանուղիներ և ոչ էլ սահուղիներ։ Լեռները բարձրանում հատուկ հարմարեցված լեռնային դահուկներով, երբեմն էլ մագլցելով տեխնիկական հատվածները։ Իսկ սահում են ներքև լանջերով՝ որտեղ ձյունը խորն է և անմշակ, երբեմն փոխվում է մերկասառույցի, որոշ տեղերում հարկ է լինում ցատկել ժայռերի վրայից կամ անցնել դրանց արանքներով։ 

Լեռնագնացության այս չորս հիմնական ձևերի՝ լեռնագնացությանԺայռամագլցման

սառցամագլցում և դահուկային լեռնագնացության մասին կխոսենք ավելի մանրամասն մեր մյուս բաժիններում։