Առողջ Ապրելակերպ
Ծնողի անկյուն
Ուղեղի աշխատանք


Երեխայի առաջադիմությունն ապահովելու համար, պետք է համոզված լինենք, որ նրա ուղեղը ստանում է բավարար սնուցում: Այսինքն, թե ինչպե՞ս կաշխատի ուղեղը, ուղղակիորեն կապված է այն սննդանյութերի հետ, որ ստանում է Ձեր օրգանիզմը:


Միշտ սիրում եմ սնունդը համեմատել մեքենայի հետ: Ավտոսիրողները շատ լավ գիտեն, որ մեքենան կարելի է և՛ վատ, և՛ լավ վառելիքով լիցքավորել, երկու դեպքում էլ այն կաշխատի, հարցն այն է, թե ինչպե՞ս կաշխատի և որքա՞ն ժամանակ:


Նույնը վերաբերվում է ուղեղի աշխատանքի համար ստացած ՛՛վառելիքին՛՛: Այսինքն, եթե Ձեր ընդունած սնունդը հագեցնում է սովը, չի նշանակում, որ այդ սնունդը նաև բավարար և հագեցնող է ուղեղի աշխատանքի համար: Այստեղ չափաբաժինը բնավ դեր չի խաղում, կարևորը այն սննդանյութերն են, որոնք ձեր սնունդը պարունակում է:


Եղեք զգոն սննդի ընտրություն կատարելիս և Ձեր ուղեղը կպատասխանի փոխադարձ զգոնությամբ


VPDiet/Ingridient

Հաջորդիվ՝ ինչ սննդանյութեր են անհրաժեշտ ուղեղի աշխատանքը բարելավելու համար