Առողջ Ապրելակերպ
Դպրոցականի անկյուն
Ինչո՞ւ ուտել

Առավոտյան ճիշտ ընտրված նախաճաշը ազդում է մեր ողջ օրվա և հետագայում նաև ողջ կյանքի վրա: 


Սննդի  ու առաջադիմության կապը հաստատելու համար շատ աշխատանքներ են կատարվել: Դրանցից մեկը արվել է ԱՄՆ-ում մոտ 21,000 տարբեր ազգության, տարբեր սոցիալական խավի երեխաների շրջանում, և տևել է  մի քանի տարի՝ սկսած նրանց մանկապարտեզ հաճախելու տարիքից մինչև 3-րդ դասարան: Երեխաների առաջադիմությանը հետևում և գնահատում էին ուսուցիչները:


Ուսումնասիրությունը հաստատեց, որ այն երեխաները, ովքեր օգտագործում են առողջ և չափավորված սնունդ, հատկապես ճիշտ ընտրված նախաճաշ,  ավելի ընկալունակ են, նրանց ճանաչողական ունակությունը և մտավոր կարողությունները տարեկիցներից ակնհայտորեն ավելի բարձր են, իսկ անառողջ սնունդ օգտագործող երեխաների մտավոր դաշտը շատ ավելի սահմանափակ է:


 Աշխատանքը ցույց տվեց, որ նախաճաշած աշակերտները արագ են կողմորոշվում, սակավ ագրեսիվ են և ավելի ուրախ են:


Փաստորեն, առավոտյան ճիշտ ընտրված նախաճաշը ոչ միայն անհրաժեշտ է երեխայի աճի համար, այլ նաև բարձրանում է նրա ընկալունակությունը, լավացնում է ինքնազգացողությունն ու տրամադրությունը, ինչպես նաև կարգավորում է վարքը: