Առողջ Ապրելակերպ
Ծնողի անկյուն
Անքնության դեմ կիրառվող միջոցներ

Մի քանի պարզ քայլեր ձեռնարկելով կարելի է հասնել մեծ արդյունքների:

Անկախ շաբաթվա օրից, միշտ նույն ժամին անկողին մտնելն ու արթնանալը օգնում են քնի կարգավորման գործում:

Սենյակը անպայման օդափոխեք մինչև երեխայի պառկելը: Սենյակը պետք է լինի մութ, հեռու աղմուկից, տաք, բայց ո՛չ շոգ: Եթե երեխայի մոտ մթության հանդեպ վախ կա թույլ լույսով փոքրիկ լամպիկը թույլատրելի է:

Մինչ անկողին մտնելը մոտ 4 ժամ առաջ արգելեք օտագործել կոֆեին պարունակող հեղուկներ:

Առնվազն 1,5-2 ժամ առաջ պետք է վերջացնել դասերը, հեռուստացույց դիտելը, համակարգչային խաղերն ու այլ ակտիվ զբաղմունքները:

Երեխային չարժի հիշեցնել նրան անհանգստացնող, տհաճ խնդիրների մասին, խոսեք հանգիստ տոնով:

Ավելի մանրամասն, տես՝ http://goo.gl/otE2b9