Բացահայտիր Ամերիկան
Մեր մասին

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ՝ «Dasaran.am»-ին միացած շուրջ 698.100 աշակերտների և ծնողների ուշադրությանը ներկայացնելով «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղը: Այս նախաձեռնությունը միտված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ դպրոցականների շրջանում գիտելիքների հարստացմանը: Խաղը կօգնի մեր աշակերտներին գիտելիքներ ձեռք բերել ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների, աշխարհագրության մասին:
«Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղի իրականացումը ապահովել է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  օժանդակությամբ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 959-ը` 734.542 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում: