Հայաստանի ազգային պատկերասրահ
Մեր մասին

Հայաստանի ազգային պատկերասրահը հանրապետության գլխավոր թանգարաններից է, այն բացառիկ դեր ունի մեր երկրի գեղարվեստական կյանքում:

 Բնույթով և հավաքածունների բազմազանությամբ պատկերասրահը ունիվերսալ թանգարան է, այստեղ պահպանվում են հայ և համաշխարհային գեղանկարչության, քանդակի գրաֆիկայի, դեկորատիվ–կիրառական արվեստի 25 հազարից ավել բարձրաժեք ցուցանմուշներ: Հայ կերպարվեստի հավաքածուն աչքի է ընկնում իր բացառիկ հարստությամբ ու ամբողջականությամբ:

 Էքսպոզիցիան ներկայացնում է 6-20-րդ.դդ. հայկական գեղանկարի զարգացումը նրա ոճական ողջ բազմազանությունը ինչպես նաև առանձին վարպետների գործերը:Այստեղ են պահվում միջնադարյայն որմնանանկարների և մանրանկարչության վավերագրական պատճեները:19-20 րդ, դդ գրեթե բոլոր մեծ վարպետները Հակոբ Հովնաթանյանի, Հովհանես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյացի, Եղիշե Թադրոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Գյուրջյանի, Վահրամ Գայֆեճյանի, Գեորգի Յակուլովի, Սեդրակ Առաքելյանի, Էդգար Շահինի, Երվանդ Քոչարի, Հարություն Կալենցի և այլոց գլուխգործոցները:Բազմազան և հարուստ է պատկերասրահի արևմտաեվրոպական բաժինը, որտեղ ներկայացված է Արևմուքի և Արևելքի տարբեր երկրների արվեստի հազարավոր նմուշներ, ինչը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել համաշխարհային կերպարվեստի պատմության, նրա կարևորագույն ուղղությունների և դարաշրջանի վերաբերյալ: Եգիպտոսը, Հունաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ճապոնիան ներկայացված են արժեքավոր և այդ մշակույթներին բնորոշ ցուցանմուշներով: Իտալական, հոլանդական, գերմանական, ֆլամանադական , ֆրանսիական բաժիներեն ընդգրկում են բազմաթիվ հռչակավոր վարպետների աշխատանքներ/ Դոնատելլո, Տինտորետտո, Ալբրեխտ Դյուրեր, Յան վան Դեյք, Ֆրանսիկո Գոյա, Թեոդոր Ռուսսո, Գյուստավ Կուրբե, էժեն Բուդեն Լուի Անկետեն և այլք/:

   Ռուսական բաժնի հավաքածուն Հայստանի ազգային պատկերասրահի յուրահատուկ և ամբողջական մասն է կազմում , որը ներկայացնում է ռուսական կերպարվեստը` սկսած սրբապատկերներից մինչև 20-րդ դարի այլևայլ ուղղություններ:

18-20 րդ դարի ռուս վարպետներից պատկերասրահում ներկայացված են Ֆ.Ռոկոտովի, Օ.Կիպրենսկու, Կ.Բրյուլովի. Ի.Ռեպինի, Վ. Սուրիկովի, Կ.Կանդինսկու, Մ.Շագալի և այլոց ստեղծագործությունները, լուսաբանելով ռուսական մշակույթի զարգացման և կայացման կարևորագույն փուլերը, հաղորդակից դարձնելով նրա գեղարվեստական նվաճումների բարձունքներին:

Հայաստանի Ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուները և առարկաների առանձին խմբերը ներառում են Հին Եգիպտոսի, Հին Հունաստանի, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի, Ֆլանդրիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Հայաստանի անցյալի և ժամանակակից վարպետների ստեղծագործությունները:

 Մշտապես նորացվող հիմնական ցուցադրումից բացի պատկերասրահում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսները, ուր տեղ են գտնում թանգարանի հարուստ պահոցներում զետեղված աշխատանքներ , ինպես նաև դասական և մերօրյա երևելի վարպետների ցուցահանդեսները: