Սուպեր Դավիթ
Մեր մասին

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը ներկայացնելով «Սուպեր Դավիթ» կրթական-ճանաչողական խաղը:

«Սուպեր Դավիթ» նախագիծը միտված է խաղայնացված ուսուցման մեթոդով, աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակներում անձի անվտանգությանն ու ճիշտ վարքին առնչվող տեղեկատվության փոխանցմանը, իրազեկ և օգնող երեխաների խրախուսմանն ու ստացած գիտելիքներից անհրաժեշտ հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:

«Սուպեր Դավիթ» նախագիծն իրականցվում է Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում: