Կենաց Ծառ էկոակումբ
Վեդիի «Կենաց ծառ» էկոակումբ
Հունիս 207

«Կենաց ծառ» բնապահպանական ՀԿ-ը հունիս ամսին Վեդիում մեկնարկ տվեց իր էկոակումբի ծրագրին: Ծրագրի մեջ ընդգրկված են Վեդիի շրջանի 15 դպրոցականներ: Էկոակումբի նպատակն է ոչ ֆորմալ՝ արտադասարանային կրթության միջոցով Արարատի մարզի Վեդիի շրջանի դպրոցականներին տալ հնարավորություն զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները և բնապահպանական մոտեցումները: Էկոակումբի հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ օրը՝ կեսօրին:

Առաջին հանդիպման ժամանակ ակումբավարներն ու ակումբի անդամները ծանոթացան իրար հետ, խոսեցին էկոակումբի նպատակների և նախատեսված դասընթացների մասին, ինչպես նաև միասին կազմեցին Էկոակումբի ընդհանուր կանոնակարգը:

Երկրորդ հանդիպման ընթացքում քննարկվեցին մոլորակի աղտոտման տեսակներն ըստ աղբյուրների և աղտոտման միջավայրերի:

Երրորդ հանդիպման ընթացքում խոսեցինք աղտոտման և մարդու առողջության վրա թողած ազդեցության մասին: Ինչպես նաև խաղացինք «Սապսանի ճակատագիր» բնապահպանական խաղը, որի միջոցով ակումբի անդամները սովորեցին, թե ինչպես գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատները կարող են բացասական ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների առողջության վրա:

Չորրորդ հանդիպման ժամանակ խոսեցինք Վեդիի շրջանի կենդանական և բուսական աշխարհի մասին, բացահայտեցինք Կարմիր գրքում ներառված տեսակները: Ինչպես նաև խմբերով կազմեցինք էկոլոգիական խաչբառներ, որոնք հաջորդ դասընթացին տրվելու են հակառակորդ խմբերին՝ լուծելու նպատակով: