Հայաստանի Պարի Պետական անսամբլ | Ասատուր Կարապետյան,Վանուշ Խանամիրյան,Գագիկ Կարապետյան,Ռուդոլֆ Խարատյան
Հայաստանի Պարի Պետական անսամբլ

Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում մեծ է բալետմեյստեր Իլյա Արբատովի (Յաղուբյան) վաստակը։ 1959 թվականից անսամբլն սկսել է հյուրախաղերը Խորհրդային երկրներում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում։

1968 թվականից անսամբլը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանուշ Խանամիրյանը։ 1971 թվականի հյուրախաղերը Լատինական Ամերիկայում հանդիսանում են անսամբլի տարեգրության փայլուն էջերից. շուրջ երեքուկես ամիս՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ 1974 թվականին անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների քաղաքներում։

1993-2005 թթ. անսամբլը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը[1](բալետմեյստեր՝ Ասատուր Կարապետյան)։

2007 թվականից անսամբլը ղեկավարում է Էրիկ Չանչուրյանը։

Ժանր՝
Պար

Հեղինակ՝
Ասատուր Կարապետյան,Վանուշ Խանամիրյան,Գագիկ Կարապետյան,Ռուդոլֆ Խարատյան

Տևողություն՝
1 Ժամ 45 րոպե

×

Կատարողներ


Միջոցառման վարկանիշը

4.2
39
5
4
3
2
1
20 սեպտեմբեր, ուրբաթ