Չարի ծաղիկներ | Շառլ Բոդլեր
Երևանի մնջախաղի պետական թատրոն

Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով: Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր ու անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները - գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը: Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները: Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչուրի կյանքում իր մասնակցությունն է ունենում պոետը՝ փորձելով շտկել այն: Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում...

Տարիքային շեմը 16+

Ժանր՝
միմոդրամա 16+

Հեղինակ՝
Շառլ Բոդլեր

Բեմադրիչ՝
Ժիրայր Դադասյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
28 մարտ, հինգշաբթի