Բյուրեղապակյա դղյակ | Ալեքսեյ Շոր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Եկատիրինա Միրոնովայի խորեոգրաֆիայի հիման վրա
Փոխադրող բալետմայստերներ՝ Ռուբեն Մուրադյան /ՀՀ վաստ. արտիստ/, Սոնա Առուստամյան /ՀՀ վաստ. արտիստ/
Փոխադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Բեմադրող դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/

Բալետը ներկայացնում է պալատական զույգ ծաղրածուների՝ Միմոսի և Միմոսուհու, սիրո պատմությունը։ Գործողությունը ծավալվում է XVIII դարում, Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի փոթորկահույզ կառավարման ժամանակաշրջանում։ Աննա Իոանովնան հայտնի էր ճոխ տոնակատարությունների և խելահեղ խրախճանքների իր մեծ սիրով։  Բալետի սյուժեի հիմքում ընկած է Կայսրուհու կառավարման օրոք տեղի ունեցած մի պատմական դրվագ.  նա որոշում է ամուսնացնել իր այդ ծաղրածուներին Նևայի գետափին կառուցված սառցե դղյակում։ 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին: Սիրահար ծաղրածուները հանդիպում են Դրախտային այգում։

Պատկեր երկրորդ: Մոտենում է արքայական որսախումբը։ Պալատականների, սպասավորների և որսորդների ուղեկցությամբ հայտնվում է Կայսրուհին։ Լսվում են կրակոցներ, հնչում է եղջրափողերի կանչը։ Որսի մասնակիցները կազմակերպում են ուրախ խնջույք և զվարթ պարեր։

Պատկեր երրորդ: Վաղ առավոտ է Ձմեռային պալատում։ Կայսրուհու զարդասենյակում հայտնվում են սպասավորները և տիրուհու ֆավորիտը։ Աննան զբաղված է պետական գործերով.  կարգադրում է հիմնել Կադետական դպրոց, նավապետ Վիտուս   Բերինգի արշավախումբն ուղարկում է Կամչատկա, Ժան Բատիստ Լանդեի խնդրանքով հրահանգում է հիմնել «Պարի դպրոց»։ Պարուսույցը և պարուհին  սաներին ծանոթացնում են  դասական պարի տարրերին։ Ամենը վերածվում է ընտանեկան ներկայացման։

Պատկեր չորրորդ: Պալատի մերձակա զբոսայգում հավաքվում են պալատականները։ Շքախմբի և ծաղրածուների ուղեկցությամբ հայտնվում է Կայսրուհին ։  Ի պատիվ նրա սկսվում է թատերականացված հանդեսը։ Պարում են ծաղիկները, թիթեռնիկը, դրախտային թռչունները,  ծաղրածուները։ Վերջապես հայտնվում են սիրահարները։ Կայսրուհուն հուզում են երիտասարդների զգացմունքները, և նա հայտարարում է ծաղրածուների ամուսնության մասին, որը և առիթ է հերթական տոնահանդեսի ու զվարճանքի։ Կայսրուհին հրամայում է կառուցել Սառցե դղյակ Նևայի վրա, Ձմեռային պալատի և Ծովակալության շենքի հարևանությամբ։ Օպերային Դիվան  երգում է «Ձոներգ ի փառս Աննայի»։

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր հինգերորդ: Սառցե  դղյակի դիմաց, սառած ծաղիկների այգում հայտնվում է օպերային Դիվան Սպիտակ տիկնոջ կերպարանքով։ Հյուրին դիմավորում է սառած այգու Փերին, և շուրջն ամեն ինչ աստիճանաբար շնչավորվում է։

Պատկեր վեցերորդ: Սառցե դղյակ է ժամանում Կայսրուհին՝ նորապսակների, պալատականների և ծաղրածուների ուղեկցությամբ: Սկսվում է հարսանեկան արարողությունը…     

Ի վերջո աղմկալի շքախումբը հեռանում է՝ նորապսակներին թողնելով մենության մեջ: Դղյակն ի վերջո նրանց համար դառնում է սառցե դամբարան, որը, սակայն, անկարող է մարել սիրեցյալ սրտերի հուրը:

Ժանր՝
բալետ

Հեղինակ՝
Ալեքսեյ Շոր

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

0.0
0
5
4
3
2
1
20 ապրիլ, շաբաթ