Ռուզան | Մուրացան
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն

Մուրացանի 《Ռուզան》պատմական դրամայում դեպքերը տեղի են ունենում 13֊րդ դարում հայ֊թաթարական արշավանքների ժամանակ ։ Դրամայի հիմքում հայրենաաիրությունն է, որտեղ հայ դավաճան իշխանների քայլերի պատճառով տուժում է անմեղ ժողովուրդը։ Անձնազոհության պատրաստ հերոսուհին՝ Ռուզանը, որը հայ իշխան Ջալալի դուստրն է, հայրենիքի և ժողովրդի փրկության և ազատագրման համար հանձնվում է թշնամուն, բայց առաքինության սկզբունքներից ելնելով ինքնասպանություն է գործում հեմց թշնամու տարածքում։ Շուտով հայկական զորքերը ջախջախում են թաթար֊մոնղոլական զորքին, բայց Ռուզանին փրկել այլևս չի հաջողվում։Բեմադրությունը հարուստ է լուսային և երաժշտական լուծումներով։ Զգեստների և զարդերի շքեղությունը ավելի է ընգգծում դարաշրջանը, որն էլ համեմվում է հայկական ազգային պարերով և երաժշտությամբ։

Ժանր՝
պատմական դրամա

Հեղինակ՝
Մուրացան

Նկարիչ՝
Ժաննա Հովհաննիսյան
Բեմադրիչ՝
Ասյա Սիրեկանյան

Կոմպոզիտոր՝
Ա.Սիրեկանյան

×

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
5
5
4
3
2
1
20 ապրիլ, շաբաթ