Պարահանդես-Դիմակահանդես | Ջ. Վերդի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերա 3 գործողությամբ

Լիբրետոն՝ Ա.  Սոմմայի (ըստ Է. Սկրի​​​​​​​​​​​​​​բի համանուն պիեսի)

Շվեդիայի արքա Գուստավ III-ը, որի դեմ դավադրություն է նյութում, թաքուն սիրահարված է իր մերձավոր ընկերոջ՝ քարտուղար Ռենատոյի կնոջը՝ Ամելիային: Չնայած նախազգուշացումներին իրեն սպառնացող վտանգի մասին, թագավորը որոշում է իր ծպտված պալատականների հետ այցելել գնչու գուշակուհի Ուլրիկային, որի հարկի տակ խմբվել են կասկածելի անձինք: Նավաստու պես զգեստափոխված Գուստավը հայտնվում է Ուլրիկայի կացարանում և թաքնվում է այդտեղ, երբ գուշակության խնդրանքով պաքռավին է դիմում Ամելիան՝ պաղատելով, որ նա օգնի իրեն թաթափելու միապետի հանդեպ իր տածած սերը: Գնչուհին խորհուրդ է տալիս նրան գիշերով այցելել մոտակա ահարկու կիրճը և քաղել այնտեղ աճող կախարդական բույսը, որից պատրաստված թուրմը հենց կօգնի հասնել քո նպատակին: Գուստավը թաքուն հետևում է սիրեցյալին, մինչ այդ խնդրելով կախարդուհուն գուշակել իր ապագան:  Ուլրիկան հայտնում է, որ խնդրարկուին կսպանի այն անձը, ով առաջինը կսեղմի նրա ձեռքը: Արքան չի հավատում կանխատեսմանը, մանավանդ որ գուշակուհու զգուշացումից անմիջապես հետո իրեն ձեռք է մեկնում հավատարիմ ընկերը:

Դավադիրները ստիպված են հետաձգել միապետին սպանելու իրենց մտադրությունը: Գիշերով, լեռնալանջին Գուստավը հանդիպում է Ամելիային ու խոստովանում է իր մեղավոր սերը: Անսպասելի հայտնվում  է Ռենատոն՝ տեղեկանալով, որ դավադիրները հետևում են նրան և շատ մոտ են: Ամելիան, որի դեմքը ծածկված է շղարշով, առժամանակ անճանաչելի է ամուսնուն, թախանձում է Գուստավին շտապ հեռանալ: Վերջինս էլ հանձնարարում է Ռենատոյն ուղեկցել անծանոթուհուն մինչև քաղաքի դարպասները՝ չփորձելով պարզել նրա ինքնությունը: Վրա հասած դավադիրները արքայի փոխարեն տեսնում են միայն նրա քարտուղարին ու անհայտ տիկնոջը: Երբ պոկում են քողը, ցնցված Ռենատոն ճանաչում է իր կնոջը: Խանդն ուն վրեժխնդրության տենդը ստիպում են նրան միանալ դավադիրներին: Սոսկ թագավորի մահով կարելի է պատժել խայտառակությունը: Իսկ ո՞վ պիտի սպանի նրան: Վիճակահանությունն ընտրում է Ռենատոյին: Պարահանդեսի ժամանակ նա մահացու հարված է հասնում ընկերոջը: Վերջին շնչում Գուստավը հավատացնում է, որ անբիծ-անմեղ է Ամելիան: Ռենատոն գիտակցում է իր ճակատագրական սխալը:

Ժանր՝
օպերա /համերգային կատարում/

Հեղինակ՝
Ջ. Վերդի

Կոմպոզիտոր՝
Ջ. Վերդի

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
1
5
4
3
2
1
19 ապրիլ, ուրբաթ