Արքայադուստրը սիսեռահատիկի վրա | Հ. Ք. Անդերսեն
Երևանի խամաճիկների պետական թատրոն

Հեքիաթը պատմում է մի արքայազնի մասին: Այս արքայազնն ուզում է ամուսնանալ մի արքայադստեր հետ: Նա ցանկանում էր գտնել իսկական արքայադուստր: Արքայազնը շատ էր փնտրել, բայց չէր գտել իր երազած արքայադստերը: Նա շատ արքայադուստրերի էր տեսել, բայց չգիտեր, թե որն էր իրական արքայադուստրը: Մի օր, երբ ուժեղ անձրև էր գալիս, հանկարծ թակեցին դարպասները: Այնտեղ կանգնած էր մի արքայադուստր:  Ջուրը թափվում էր աղջկա մազերից և զգեստից: Արքայադուստրն ասաց, որ ինքն ամենաիսկական արքայադուստրն է: Թագուհին որոշում է ստուգել դա: Արքայադստեր համար անկողին պատրաստելիս 10 վերմակի ու ներքնակի տակ դնում են մի սիսեռահատիկ: Առավոտյան արքայադուստրն ասում է, որ ինքը վատ է քնել, քանի որ զգացել է կոշտ առարկան: Բոլորը հասկանում են, որ նա արքայադուստրն է, քանի որ միայն իսկական արքայադուստրը կարող էր լինել այդքան նուրբ ու զգայուն:

Ժանր՝
Երաժշտական ներկայացում 6-14 տարեկան

Հեղինակ՝
Հ. Ք. Անդերսեն

Նկարիչ՝
Սուսաննա Տոնոյան
Բեմադրիչ՝
Աննա Էլբակյան

Կոմպոզիտոր՝
Ռուզան Բանդուրյան

Դերասանական կազմ


Ներկայացման վարկանիշը

5.0
1
5
4
3
2
1
23 ապրիլ, երեքշաբթի