Ռոբերտ Սարգսյան

Դերասան

Ծնվել է 03.02.1960թ. 1976-1978 թթ.՝ընդունվել և ավարտել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1983-1987թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել է դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար դերասան։ 1988-1989 թթ. թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում։ 1988-1995 թթ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը։ 1992 թվականից աշխատում է նաև "UNIMA" տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում որպես դերասան։