ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ վաստ. արտիստ

ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ՀՀ վաստ. արտիստ

Ծնվել է 1976թ. հունվարի 1-ին:

Ավարտել է Տամբովի Դերժավինի անվան պետական համալսարանի ռեժիսուրայի և դերասանական արվեստի ֆակուլտետը: 1998թ-ից աշխատում է թատրնում:

Խաղացել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Ցագարելիի «Խանումա» (Խանումա), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Աննա), Լ.Շանթի «Կայսրը» (Թեոֆանա), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Գ. Սունդուկյանի «Քանդված օջախ» (Սալոմե), Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ պալատականը» (Միսիս Պրենտիս),  Յ.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Դաշա Սիդորովա), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Մամաևա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մագդալինա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուս» (Նատալյա Դմիտրևնա, Կոմսուհի Խլյոստովա), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Սիրանուշ), Մ. Իշխանի «Կիլիկիո արքա» (Թագուհի), Վ.Ստեփանյանի «Տերն ու ծառան» (Նունուֆար), Ա. Վաթյանի «Աղջիկը`նվեր» (Սոնա), Ա.Օստրովսկու «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Նինիլա Սիդորովնա),  Ի.Գրեգորիի «Արտաքսերքսի գործողություն» (Աստին), Ժ.Լետրազի «Փոքրիկ» (Անրիետա), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (ջարդերի մասնակից Կին), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Աննա), Կ.Բալայանի, Ա.Գրիգորյանի «Աբանամատ» (Տուրանոկ, Լ.Ուսպենսկայա), ըստ Ա. Չեխովի «Օ մադամ, օ մեսյե» (Սելյոդկինա, Դունյաշա), Ա. Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվենք» (Կերիլաշվիլիի զոքանչը), Ս.Մարդանի «Սկանդալ առանց ընդմիջման» (Տատյանա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Դոննա Պասկուա) և այլն:

Ի. Հարությունյանը բեմադրել է Ֆ.Ստրինդբերգի «Ֆրեկեն Ժյուլի», Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում», Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից», Ի.Սուրգուչևի  «Աշնանային ջութակները» և մի շարք մանկական ներկայացումներ. «Բժիշկ Այբոլիտը», «Տուն-տնակ», «Գայլը և յոթ այծիկները», «Կոլոբոկի նոր արկածները» և այլն:

Դասավանդել է բեմական խոսք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հայ-ռուսական համալսարանում:

2000թ.-ին  «Ինկած բերդի իշխանուհին»  ներկայացման Աննայի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ»մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվան մեդալով և Ի. Սմակտունովսկու անվան մեդալով:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոների: