ԱՆՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

դերասանուհի

Ծնվել է 1995թ.-ին նոյեմբերի 28-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։ Թատրոնում աշխատում է 2019թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ն. Գրիգորյան «Խաղաղության փողոցում» (Կին), Ալ. Շիրվանզադե «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Պարուհի),Ա. Պուշկին «Օնեգին» (Տատյանա) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։