ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՎ

դերասան

Ծնվել է 1996թ.-ին հունիսի 21-ին։

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինը։

Թատրոնում աշխատում է 2018թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Դարիո Ֆո «Ազատ զույգը» (Ռոբերտո-որդի),  Ու. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» (Սպասավոր Պյոտր), Ն. Գրիգորյան «Խաղաղության փողոցում» (Տղամարդ), «Իմ անունն է Կոմիտաս» (Սպա, Մարաշեցի),  Ն. Էրդման «Ինքնասպանը» (Ֆեդյա Պետունին), Ն. Ցագարելի «Խանումա» (Կինտո), Ա. Պուշկին «Օնեգին» (Լենսկի) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։