Կորյուն Բուդուրյան

Դերասան

Ծնվել է 1981թ., Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

1999-2003թթ․ սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Սոս Սարգսյանի կուրսում։

2001թվականից որպես դերասան աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում են՝ Բժիշկ (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Խմբապետ (Շխոնց), Էլեկտրիկ (Խեղճ Պետրոս), Թիկնապահ (Վիշապը), Ավազակ (Երեքգրոշանոց օպերա), Կամսարական (Հացի խնդիր), Վիկտոր (Ջեք-փոթ), Թիկնապահ (Արտավազդ Շիդար) և այլն։