Մագդա Մկրտչյան

ՀՀ վաստակավոր արտիստ /սոպրանո

1983-90թթ ուսանել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1993-98թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում` ավարտելով նաև ասպիրանտուրան (պրոֆեսոր Գոհար Գալաչյանի դասարանում):
1999թ-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է:
2000թ. հանդես է եկել Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով (առաջնելույթ, դիրիժոր`Օ.Դուրյան):
2000-01թթ վերապատրաստվել է Լ. Պավարոտիի և Մ. Մերիգգոյի դասարաններում (Իտալիա), մասնակցել է Գ. Վիշնևսկայայի (Մոսկվա), Ն. Ֆիգուերի (Բեռլին) վոկալ վարպետացման դասընթացներին: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի և արտասահմանյան մի շարք հանրաճանաչ բեմերում, որոնցից են` Dorothy Chandler Pavilion (2001թ., ԱՄՆ), Konzerthause (2004թ., Բեռլին), Nicolaisaal (2004թ., Պոտսդամ), Handel Hоuse (2004թ., Հալլե), Siemens-Villa (2004թ.), Դոժերի Պալատ (2005թ., Իտալիա), Ջուստինյան Պալատ (2005թ., Իտալիա), Դ. Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ (2009թ., Սանկտ-Պետերբուրգ): 2005թ. կատարել է Բրամսի «Ռեքվիեմը» (դիրիժոր` Ա. Վասսերման, Գերմանիա):
2006թ-ից դասավանդում է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Զոն ցնծության» Վերդիի «Նաբուկո», Բելլինիի «Նորմա», Շուբերտի «Միրիամի հաղթական երգը», Մոցարտի «Դոն Ժուան» և այլ օպերաներում: 2008թ. հիմնել է «3-Սոպրանո» նախագիծը: Նույն թվականին մենահամերգային ծրագրերով հանդես է եկել հայ-իտալական, հայ-ռուսական մշակութային միջոցառումների շրջանակներում:
2009թ. Հնդկաստանում հանդես է եկել հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում, Սանկտ-Պետերբուրգում երգել է Ե. Օբրասցովայի 70-ամյակին նվիրված Գալա համերգին (դիրիժոր` Ջուզեպպե Սաբբատինի):
2011-12թթ հանդես է եկել Վերդիի «Աիդա» օպերայում Աիդայի դերերգով (դիրիժոր` Հ. Արզումանյան, 2011թ.), (դիրիժոր`Կ. Դուրգարյան, 2012թ.):
2011թ. մասնակցել է Ա. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված Գալա համերգին: Թողարկել է 4 ձայնասկավառակ հոգևոր և դասական ստեղծագործությունների ժանրերում: Արժանացել է մի շարք մրցանակների` «Լիզա» բարեգործական մրցույթի 1-ին մրցանակ (1995թ.), Ա. Կարապետյանի անվան 1-ին հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1996թ.), «Բելկանտո» հանրապետական մրցույթի Արաքս Դավթյանի անվան և «Հույսի» մրցանակների դափնեկիր (1996թ.), Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000թ.), Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001թ.):
2014թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: