Գեորգի Առաքելով

Բարիտոն

1996թ․ ընդունվել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժինը և 2002-ին ավարտել է այն՝ «Երաժշտական դպրոցի ուսուցիչ, նվագախմբի արտիստ» մասնագիտությունը ստանալով։ 
1997- 1999թ․ ծառայել է Հայոց բանակում։
2003թ․ ընդունվել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Պ․ Դանիելյանի դասարան։
2008թ․ ավարտել է կոնսերվատորիան՝ ստանալով «Օպերային և համերգային երգիչ, վոկալ արվեստի և ակադեմիական երգեցողության ուսուցիչ» մասնագիտությունը։
2008թ-ից միևչև այսօր հանդիսանում է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։

Խաղացանկ

• Ա․ Տիգրանյան «Անուշ», Մոսի 
• Տ․ Չուխաջյան «Արշակ Բ», Արշակ Բ
• Ջ․ Վերդի «Աիդա», Ամոնասրո
• Ջ․ Վերդի «Տրավիատա», Ժերմոն
• Ս․ Ռախմանինով «Ալեկո», Ալեկո
• Ջ․Վերդի «Տրուբադուր», Կոմս դի Լունա
• Ա․ Սպենդիարյան «Ալմաստ», Իշխան Թաթուլ
• Ժ․ Բիզե «Կարմեն», Էսկամիլիո