Հմայակ Ադիյան

Դերասան

Ծնվել է 1984թ հունիսի 26

 2010թ-ից,  աշխատում է Երևանի խամաճիկների պետ թատրոնում` որպես դերասան:

2016թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը

Խաղացել է մոտ երկու տասնյակ դեր,  մասնավորապես`

Սողոմոն Թեհլերյանի դատավարության փաստագրական նյութերի հիման վարա “Հետաքննություն”` Արխիվարիուս, Թուրք վարչապետ, Սինան, բժիշկ, Է. , Լ. Քերոլ “Ալիսը հրաշքների աշխարհում”` Չեշիրյան կատու, Ա. Լինդգրեն “Փոքրիկն ու Կառլսոնը”` Կառլսոն, Մ. Մետերլինկ “Կապույտ թռչունը”` Պապիկ, Հաճույք, Ժամանակ, Ա. Տոլստոյ “Բուրատինո”` Պատմիչ, Հ. Թումանյան “Շունն ու կատուն”` Բուլդոգ, Անդերսեն “Մատնաչափիկը”` Պատմիչ,  Հ. Թումանյան “Խելոքն ու հիմարը”` Խելոք, Լ. Էլբակյան“Գորտ արքայազն” `Հրաշագործ Դանգ, և այլն:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում:

2016թ. արժանացել է  ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի: