Միքայել Հովակիմյան

ՀՀ վաստակավոր արտիստ /բաս

1977-1982 թթ. սովորել է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:
1986ից մինչ օրս աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ:
Երևանի Պետական Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնի պրոֆեսոր:

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր:

Մրցանակներ

Արժանացել է Երևանի Քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության կողմից պատվոգրերի: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
Անդրկովկասյան մրցույթի դիպլոմատ:
ՀՀ վաստակավոր արտիստ: