Պերճ Քարազյան

ՀՀ վաստակավոր արտիստ /տենոր

1995թ. ավարտել է «Լազար Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան» կենտրոնական վարժարանը և վերադարձել Հայաստան։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 2000թ.: Սովորել է Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: 

2001-2003թթ սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում: Աշխատել է «Տաղարան», հնագույն երաժշտության համույթում: 
2004թ-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: 
Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ս. Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ջ. Վերդիի «Տրավիատա» (Ժերմոն), Ա. Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ. Ռոսսինիի «Մոխրոտը» (Դոն Ռամիրո), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Պողիկտոս), Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովա) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: Հանդես է գալիս նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբում և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում: 
1997թ. դարձել է Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական, 2006թ.՝ Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթների դափնեկիր: 
2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: