Անի հովհաննիսյան

Երգչուհի, ալտ

Անի Հովհաննիսյանը (ծնվ. 1990թ.) ավարտել է Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցը՝ 2006թ-ին:

2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

2013 թ. ավարտել է նույն բուհի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2008թ-ից աշխատում է Արարատյան Հայրապետական Թեմում (ԱՀԹ) ՝ որպես երգչուհի:

2016թ-ից աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում՝ որպես դասախոս: 2016-2018թթ աշխատել է Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես վոկալի դասատու:

2016թ-ից երգում է Գեղարդ երգեցիկ խմբում: