ՅՈՒԼԻԱ ԺԴԱՆՈՎԱ

դերասանուհի

ՅՈՒԼԻԱ ԺԴԱՆՈՎԱ – դերասանուհի

Ծնվել է 1990թ․սեպտեմբերի 3-ին։  

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2013թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Աղջիկ),  Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Շպրինցե), Ա․Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (Լիզա),  Մ․Տիբոյի «Իդեալական տղամարդը» (Աշխատակցուհի), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Գլաշա) և այլն։ 

Խաղում է նաև մանկական ներկայացումներում։