Աննա Արզումանյան

Երգչուհի, ալտ

Աննա արզումանյանը ծնվել է 1993թ.-ին  Երևանում:

2008 թ. ավարտել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 15 արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը:

2012թ. ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. պետական երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժինը:

2016թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժնի բակալավրիատն, ապա 2018 թ. մագիստրարտուրան (ղեկավար Լ. Սահակյան):

Երկու տարի երգել է Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցու երգչախմբում:

2016թ. աշխատում է որպես «Այբ» դպրոցի երգչախմբի կոնցերտմայստեր:

2014թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի անդամ է: