Ռուզաննա Հարությունյան

Երգչուհի, ալտ

Ռուզաննա Հարությունյանը ծնվել է 1986 թ., Երևանում:

Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվ. պետ. երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը (Թ. Համբարձումյանի դասարան):

2011 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան (պրոֆ. Ռ. Օջախյանի դասարան):

2008թ. «Վերածնունդ» միջազգային փառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի (Գյումրի, Հայաստան):

1996-2001 թթ. երգել է «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում (ղեկավար՝ Հ. Փանոսյան) :

2007թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի անդամ է և մեներգչուհի: Խմբի կազմում համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում: