Կատարինե Հովհաննիսյան

Երգչուհի, ալտ

Կատարինե Հովհաննիսյանը ծնվել է 1982 թ. Երևանում:

1999 թ. ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվ. միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժինները:

2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ջազային և դասական երգեցողության բաժինները (պրոֆ. Լ. Մկրտչյանի դասարան):

1989-1996 թթ. երգել է «Արևիկ» վոկալ-գործիքային մանկական անսամբլում:

Բազմաթիվ երգերի հեղինակ է: Որպես հեղինակ-կատարող արժանացել է առաջին մրցանակի «Շնորհալիներ-95» մրցույթ-փառատոնում և 1997թ. Թուրքիայի Բոդրում քաղաքում կայացած «Թող ժպտան երեխաները» մրցույթում:

Որպես երգչուհի հաղթող է ճանաչվել 1997թ. Յուրմալայում կայացած «Վաղորդյան աստղ» մրցույթում, իսկ 2000 թ.Երևանում «Ոսկե աստղ» մրցույթում նվաճել է Գրան Պրի:

Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Բուլղարիայում, Կիպրոսում և Ուկրաինայում:

1997-2001 թթ. եղել է Մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար (գեղ. ղեկավար՝ Մ. Մավիսակալյան)

2003թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի անդամ է:

2011 թ.-ից աշխատում է Երևանի N 13 երաժշտական հատուկ դպրոցում որպես էստրադային վոկալ արվեստի ուսուցիչ: