Անի Սիմոնյան

Երգչուհի, սոպրանո

Անի  Սիմոնյան ծնվել  է 1992 թ սեպտեմբերի 25-ին ք.Երևանում:

1999-2007թ սովորել է Ա.Սպենդիարյանի անվ. ձայնի պահպանման երաժշտական դպրոցում:

2009 թ. ավարտել է Ղ.Սարյանի անվ. Արվեստի դպրոցը:

2013թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ.պետական կոնսերվատորիայի դասական վոկալ  բաժնի բակալավրիատը, իսկ 2015-ին մագիստրատուրան:

2013թ. աշխատել  է  «Երևան TV»-ի «Մանուկների մոլորակ» հաղորդաշարի շրջանակներում, որպես վոկալի մասնագետ:

2014-2017թթ. երգել է «Հավատամք» երգչախումբ, որպես մեներգչուհի:

2014թ մասնակցել է  «Վերածնունդ»  միջազգային մրցույթ-փառատոնին և  արժանացել  դափնեկրի կոչման:

2015թ Վիեննայում «Վերածնունդ» միջազգային փառատոնի շրջանակներում մասնակցել է վարպետաց դասերի Էվելին Շորհումբերի մոտ:

2015թ –ից երգում է «Գեղարդ» երգեցիկ  խմբում:

2018 թ.-ից աշխատում է «Փարոս» երգչախմբում, որպես մեներգչուհի: