Տաթև Թադևոսյան

Երգչուհի, սոպրանո

Տաթև Թադևոսյանը ծնվել է 1988 թ. Երևանում:

2005 թ. ավարտել է Ավետ Տերտերյանի անվ. երաժշտական դպրոցի վոկալ բաժինը:

2009 թ. ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվ. պետական երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը (Ն. Ծատրյանի դասարան):

2013 թ. ավարտել է  Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան (պրոֆ. Ս. Կոլոսարյանի դասարան):  

2015 թ. ավարտել է ԵՊԿ մագիստրատուրան, իսկ 2017-ին վարպետաց դասընթացը՝ պրոֆ. Ա. Մայիլյանի ղակավարությամբ:

2014թ. մասնակցել է Ժան-Ֆիլիպ Լաֆոնտի վարպետության դասերին Վիլեկրոզում (Ֆրանսիա):

2015 թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի (Գյումրի, Հայաստան):

2009-2015 թթ. եղել է ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու  «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախմբի անդամ և մեներգչուհի (խմբավար՝  Ր. Միքայելյան):

2017 թ.-ին ունեցել է մենահամերգ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

2013 թ.-ից «Գեղարդ» երգեցիկ խմբի անդամ է և մեներգչուհի: