ՆԱՌԱ ՍԱՆԹՈՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1976 թ.ապրիլի 9-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Սովորել է տեղի 4-րդ միջնակարգ դպրոցում
1997 – 2001 թթ. սովորել և ավարտել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժինը՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասանի որակավորում
Դեռ ուսանողական տարիներից ընդգրկվել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումներում, իսկ 2001 թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի
2012 թ․-ից կամավոր հիմունքով աշխատել է «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ում և «Փյունիկ» ՀԿ-ում՝ հանդիսանալով «Ներառական թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար
2013 թ․-ից համագործակցել է Շիրակի «Տիրամայր Հայաստանի» կուսաստան կենտրոնի հետ, տարվա մեջ երեք անգամ Մեծամայր քույր Արուսյակի կողմից հրավիրվում է հոգևոր բեմադրություններ անելու
2018 թ․-ից որպես թատերական խմբակի ղեկավար, աշխատանքի է հրավիրվել Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում