ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1980 թ․-ի նոյեմբերի 15-ին Լենինականում /այժմ՝ Գյումրի/ քաղաքում
1997 – 2001 թթ. ընդունվել և ավարտել է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասանճյուղի դերասանական բաժինը
1998 թ․-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է
2001 թ․-ին ընդունվել է ԵԹԿՊԻ-ի ասպիրանտուրան
2001 – 2003 թթ․-ին ծառայել է հայոց բանակում
2011 թ․-ից «Ռադիո Մարիամ» Հայաստանի հաղորդավար է
Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, ՀԹԳՄ ոսկե մեդալի, իսկ 2015 թ․-ից՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման
2017 թ․-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով
2011 թ․-ից, կամավորական սկզբունքով, աշխատում է «Ռադո Մարիամ» ռադիոյում որպես հաղորդավար
2016 թ․-ին նկարահանվել է անգլիացի ռեժիսոր՝ Գարո Բերբերյանի «TANIEL» ֆիլմում, մարմնավորելով՝ Դանիել Վարուժանի կերպարը։