ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1949 թ․-ի փետրվարի 26-ին Ազատանում
1956 – 1966 թթ.-ին սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը
1968 – 1970 թթ.-ին ծառայել է Սովետական բանակում
1971 – 1972 թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի Հեռուստառադիո Պետկոմի դերասանական ստուդիան
1973 – 1977 թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի դերասանական բաժինը (ղեկավար Հ.Ղափլանյան)։ Ուսանողական տարիներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում որպես դերասան
1990 – 2000 թթ.-ին եղել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն։
1977թ․-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։