ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1944 թ․-ի հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքում:
1964 – 1966 թթ. աշխատել է Կիրովականի /այժմ՝ Վանաձոր/ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի
1966 – 1982 թթ. աշխատել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի
1982 թ․-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է
Հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, բեմականացումների և բեմադրությունների՝ Մ.Արմեն «Հեղնար աղբյուր», Ղ.Աղայան «Անահիտ», Հ.Թումանյան «Գիքորը», «Գիքորը 20-րդ դարից» /ըստ Հ. Թումանյանի/, Հ.Թումանյան «Մոխրոտը» և այլն: 2007 թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: