ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1955 թ․-ին Լենինական /այժմ՝ Գյումրի/ քաղաքում։
1972-1974 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Մռավյանի /այժմ՝ Աճեմյանի/ անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան
1974 թ-ից Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է
2002 – 2016 թթ-ին աշխատել է Երևանի քաղաքապետարանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում որպես դերասանուհի
2001 թ․-ին «Ուրախ ավտոբուս» ֆիլմի Սաթենիկի դերակատարման համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2004 թ․-ին ՀՀ վաստակավոր արտիստի կոչման
2015 թ․-ին արժանացել է Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստի կոչման
Խաղացել է 100-ից ավել դերեր: