ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ

Ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում
1960 – 1962 թթ. ընդունվել և ավարտել է Լենինականի Մռավյանի (այժմ՝ Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան
1962 թ.-ից Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան
1989 – 1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնում
1989 թ.-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման
2009 թ.-ին` «Մովսես Խորենացի» մեդալակիր
2013 թ.-ին երկարատև ու անբասիր աշխատանքի համար արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի
2015 թ.-ին՝ արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման
Մարմնավորել է 100-ից ավելի դերեր: