Վրույր Հարությունյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Ծնվել է 1949 թվականին Կիրովականում: 1971-1974 թվականներին ընդունվել և ավարտել է Հայֆիլմ կինոստուդիայի կինոդերասանի ստուդիան:1982 թվականից մինչ օրս աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:Խաղացած դերերն են՝Ս.Հակոբջանյան <<Նոյի ժառանգները>>-Ժիրայր,Ա.Օստրովսկի <<Անմեղ մեղավորներ>>-Մուրով.Անտոն Չեխով <<Երեք քույր>>-Սոլյոնի,Մուրացա <<Ռուզան>>- Զաքարե իշխան ,Ռեյկունի <<Փախիր կնոջիցդ>>-Պորտերհաուս,Սամվել Խալաթյան<<Սիմոն թագավոր-թագավոր>>-Սիմոն,Վահե Քաչա<< Գիշատիչների խնջույքը>>-Կաուբախ:2009 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:2010 թվականին ՀԹԳՄ-ի ոսկե մեդալ:2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:2017 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: