ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դերասան

ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ – դերասան

Ծնվել է 1984թ․հուլիսի 24-ին։  

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2005թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Կերուբինո),  Ն․Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Կոմանդոր), Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Գուրին և Ռիցցո), Է․դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Նոչելլո), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (Գող), Ա. Կորովկինի «Մրգերով համար» (Ժորա), Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» (Տղամարդ), Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (Սպասող հղի), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Աշոտիկ), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սպասավոր), Ա․Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» (Գրիգորի), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվենք» (Կերիլաշվիլի), Յ․Տյատտեի «Շնորհավոր հերթական օրդ» (Մոնֆրեդ),  Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ջութակահար), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Սերյոժա), Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Անատոլի)  և այլն։    

Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։