Գագիկ Ռոստոմյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: 1972 թվականին ավարտել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը: 1969-1973 թվականներին, դպրոցում սովորելուն զուգահեռ, Երևանի տարայի ֆաբրիկայում աշխատել է որպես բանվոր: 1973 թվականից եղել է Կամոյի Լևոն Քալանթարի անվան միջշրջանային պետական դրամատիկական թատրոնի դերասան, 1974 թվականից՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան: 1992-1995 և 1998-1999 թվականներին, համատեղության կարգով, եղել է նաև Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն, 1999 թվականին՝ տնօրեն, 2001 թվականից՝ կրկին փոխտնօրեն: 1989-1994 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում: 1998 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք (2010 թվականից՝ դոցենտ), 2005 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում: Հեռուստատեսություն: Նույն թվականից միաժամանակ որպես հաղորդավար աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում, 2000 թվականից վարում է «Կուլիսներ» հեղինակային հաղորդաշարը: 2001 թվականից «Հայրենիք» հեռուստաընկերությունում վարել է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը, 2005 թվականից «Ար» հեռուստաընկերությունում՝ «Պատմություն հայոց», 2008 թվականից՝ «Հայկական հետք», 2009 թվականից վարում է «Մեր մեծերը» հաղորդաշարերը: Ֆիլմեր 1977 թվականից մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման աշխատանքներին, կրկնօրինակել է գլխավոր և էպիզոդիկ դերեր: Նկարահանվել է՝ «Երջանկության մեխանիկա», 1982 «Կապիտան Առաքել», 1988 Պարգևներ Խմբագրել ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2005 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2007 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010 Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ:

2017-ից նշանակվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն: