Հովհաննես Չեքիջյան

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյան:

1961 թվականից՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում:

Բոլոր 69 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում, ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից:

Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Հովհաննես Չեքիջյանը, որպես կոմպոզիտոր, ունի եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»: Հովհհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Մելոդիա» ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ:

Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է «Grand Prix» մրցանակով:
Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով: