Լուսինե Սողոմոնյան

Դերասան

 

Ես՝ Լուսինե Գարիկի Սողոմոնյանս, ծնվել եմ 1979թ-ի օգոստոսի 23-ին, Արարատի մարզի Նորաշեն գյուղում։ 1986-1996թթ սովորել և ավարտել եմ Արարատի մարզի Նորաշեն գյուղի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1997թ-ին ընդուվել և 2000թ-ին ավարտել եմ ՀՀ Մշակույթի նախարարության էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժինը։ 2001-2004թթ աշխատել եմ Արտաշատի քաղաքապետարանի մշակույթի բաժնում։ 2008թ-ից առ այսօր աշխատում եմ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի։ Աշխատանքային տարիների ընթացքում որպես դերասանուհի ներգրավված եմ եղել' « Բարի երազս Ձեզ, սիրելինե՛ր », « Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց », « Նահանջ առանց երգի », « Վայրի վարդեր », « Օսկար », « Մթնաձոր », « Արտասահմանյան փեսացու », « Գարեգին Նժդեհ, վերադարձ ... » ներկայացումներում, ինչպես նաև « Մոխրոտը » , « Ոսկու կարասը », « Սուտասանը » և Ամանորին նվիրված մանկական ներկայացումներում։