Կարեն Խաչատրյան

Դերասան

Ծնվել է 12 սեպտեմբերի 1980 թ-ին Երևանում:

1997թ.-ն ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի <<Տիկնիկային թատրոնի դերասան>> բաժին, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի արվեստանոց:

1999-2001թթ.-ին սովորել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիայում:

1999թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որպես դերասան:

1999թ.-ից մինչև այսօր աշխատում է <<ՄԻՄՈՍ>> խամաճիկների թատրոնում որպես դերասան-տիկնիկավար:

2003թ.-ից մինչև 2010թ.-ը աշխատել է Հայրենիք TV-ում որպես դերասան` <<Վերկացիկ>> մանկական հաղորդաշարում:

2004թ.-ից մինչև 2010թ.-ը աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում որպես դերասան-մնջախաղաց: