Իննա Հախնազարյան

Դերասան

Ծնվել է 18.06.1980թ.

1997թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի տիկնիկային բաժին՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոց: 2001-ին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը:

Ուսանողական տարիներից ընդգրկվել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ներկայացումներում՝ որպես տիկնիկավար-դերասանուհի, որտեղ և աշխատում է մինչև օրս:

1999-2001թ. սովորել և ավարտել է Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիայում, որից հետո մինչև օրս աշխատում է նաև այդ թատրոնում: