Կարեն Ներսիսյան

Գեղարվեստական ղեկավար

Ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Յուրիի Ներսիսյանը ծնվել է 1971թ․-ին Երևանում։  1999-2000թթ․ Մոսկվայի «Բուֆ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել։ 2002թ. Մոսկվայում հիմնադրել է «Ստարի տեատր» անկախ արվեստի միությունը և դարձել դրա գեղարվեստական ղեկավարը:

2014-2015թթ. եղել է Մոսկվայի Պերովսկայայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 2015թ․-ից՝ Ռյազանի պետական մարզային դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2018թ․-ից Երևանի Կ․Ս․Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Նա ավելի քան 60 ներկայացումների հեղինակ է, այդ թվում՝ Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Օմսկի, Տոլյատիի, Ռյազանի, Տագանռոգի, Վոլգոգրադի, Բառնալուլի, Ալմաթիի թատրոններում, ինչպես նաև Յուջին Օ՛Նիլի (ԱՄՆ) անվան թատերական կենտրոնում։